«Հայաստանում ապրելն օր օրի ավելի դժվար է դառնում». Տիգրան Վարդանյան
Advertisement 1000 x 90

«Հայաստանում ապրելն օր օրի ավելի դժվար է դառնում». Տիգրան Վարդանյան

Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան էջից.

«Հայաստանում ապրելն օր օրի ավելի դժվար է դառնում

Բոլորդ էլ հիշում եք, թե ինչպե՞ս էին Քաբուլի օդանավակայանում սարսափահար փախչում` կին, տղամարդ, երեխա, տարեց: Այդ մարդիկ փախչում էին, որովհետև ցանկանում էին փրկվել, որովհետև վախենում էին և այլն։ Պատճառները շատ են: Նույնը Հայաստանում է, պարզապես դեռ ավելի մեղմ է այդ ամենն արտահայտվում:

Մարդիկ վարկ են վերցնում, տոմս գնում և մեծամասաբ արտագաղթում: Ու զարմանալին այն է, որ գնացողներից շատերն էլ նիկոլիզմի հետ «Ապագա կա» զառանցանքին հավատացողներն են: Արտագաղթում են, որովհետև այլևս չեն տեսնում իրենց ապագան մի երկրում, որտեղ` ամեն ինչ թանկացել է: Սառնարանը բացում են և տեսնում են դատարկություն, երեխան կոնֆետ է ուզում, կրթություն է ցանկանում, հագնվել ու ապրել է ցանկանում, բայց ծնողը ամսե ամիս այլևս չի կարողանում հասցնել: Կյանքը ոչ միայն թանկացել է, այլ նաև դարձել անտանելի։ Մարդկային հարաբերությունները, միմյանց նկատմամբ հոգատարությունը, էլ չեմ ասում փոխադարձ հարգանքը ուղակի չկա։ Հրապարակային հայհոյելը սովորական դարձրած նիկոլական ֆեյքերը աղտոտել են բոլոր նորմալ մարդկանց բարեկիրթ կյանքը։

Այս իշխանությունն ամեն ինչ տակնուվրա է արել: Մարդիկ չեն կարողանում այլևս նորմալ բուժում ստանալ` մինչև 2022թ.սառեցվել է պետպատվերով վիրահատվելը: Պետության փողն ամբողջովին տվել են COVID-19 -ին, բայց նույնիսկ համաճարակի դեմը չեն կարող առնել։ 6300 մահ, 5000-ից ավելի զոհ, 10000-ից ավելի վիրավորներ և ոչ մի նորմալ բուժում։ Իսկ փողն էլ ավարտվել է։ Ասֆալտ փռողները հիմա մեծ թափով միայն թուրքի ապագա ճանապարհներն են ասֆալտապատում, որ թուրքը՝ հայկական կոմունիկացիաներով կոմֆորտ զգա։

Իսկ ի՞նչ պետք է անի այն քաղաքացին, ով գումար չունի, իսկ աշխատավարձը բավականացնում է միայն բակի կրպակի պարտքերը փակել:

Ուսումը ցանկանում են դարձնել բացառապես վճարովի: Ի՞նչ պետք է անի այն երիտասարդը, ով ցանկանում է ուսում ստանալ: Դե իհարկե կասեք, դե թող աշխատի: Լավ, հիմա աշխատի՞, թե՞ ասենք իր ԲՈւՀ-ի տված գիտելիքները սերտի: Դրան ոչ բոլորը կարող են գնալ: Դա բարդ գործառույթների փոխկապակցվածություն է: Ես հասկանում եմ, որ տգետին դուր է գալիս, երբ իր դիմացինն էլ է տգետ, որովհետև մոտ տարածություն վրա նա ականատես կլինի իր դատարկությանը, բայց էսպես փորձել հասարակությանը դարձնել տգե՞տ:

Մարդիկ հացին կակա են ասում: Չունեն հնարավորություն: Պետաշխատողն իրեն թույլ է տալիս ամեն ինչ, որովհետև ունի աշխատավարձ, պարգևավճար, ամսական բոնուսներ և այլն։ Բա այն խեղճ շարքային քաղաքացին ի՞նչ անի: Այ, մարդ պետք է Նիկոլ Փաշինյանի և իր կողքինների նման իր տունը պահի: Լափամանը կա` լափում են: Անխնա լափում են, իրենց ետևից նույնիսկ ոսկոր չեն թողնում` էդ էլ են լափում: Իրենք լավ լինեն, իսկ իրենցից հետո թեկուզ ջրհեղեղ:

Մարդիկ կրկնում եմ` դանդաղ մեռնում են, նաև հացին կակա ասելով»:



Նման նյութեր