«Տիկին նախարար, իսկ միգուցե՞ լավ սովորենք, որ Հայրենիքի համար պիտանի մարդ դառնանք». Արեգ Բարսեղյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Տիկին նախարար, իսկ միգուցե՞ լավ սովորենք, որ Հայրենիքի համար պիտանի մարդ դառնանք». Արեգ Բարսեղյան

Արեգ Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից.

«Սա է մեր կրթական համակարգի վիճակը։

Լավ սովորենք, որ ֆեյսբուքում չխեղճանանք․․․․․

Տիկին նախարար, իսկ միգուցե՞ լավ սովորենք, որ գիտելիքներ ունենանք։ Կամ, միգուցե՞ լավ սովորենք, որ լավ մասնագետ դառնանք։ Կամ, միգուցե՞ լավ սովորենք, որ Հայրենիքի համար պիտանի մարդ դառնանք։

Մինչ այս դպրոցը մեր հասարակության կողմից ընկալվում էր գնահատական և ատեստատ ստանալու տեղ, այսօրվանից արդեն նաև սոցցանցերում չխեղճանալու համար նախապատրաստող հաստատություն է։

Այսպես որ շարունակվի, շուտով մեկ այլ մնախարար կասի «դպրոցում լավ սովորեք, որ տիկտոկում լավ վիդեոներ նկարեք»։

Տիկին նախարարի աչքերի դատարկությունը բավականին խոսուն է․․․»:



Նման նյութեր