Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.
«Մխիթարի մասին գիրքն էսօր վերջապես հասավ ինձ։ Բացի հեղինակի խոսքից այնտեղ նաև Մխոյի հարազատների, ընկերների ու ծանոթների հուշերն ու մտորումներն են նրա մասին։
Գիրքը բացեցի էս հատվածի վրա ու անկեղծ, փշաքաղվեցի.
«ՀԵՔԻԱԹՍ… հայրդ ամեն անգամ նկարիդ նայելիս այդպես է ասում։ Հեքիաթիս ամենաբարի, ամենաքաջ, ամենագեղեցիկ ԱՍՊԵՏ։ Էս հեքիաթը բարի ավարտ չունեցավ, էս հեքիաթում Ասպետը չգտավ իր սիրուն, նրանք չապրեցին ուրախ ու երջանիկ մինչև խոր ծերություն… Իմ կարդացած բոլոր հեքիաթներն ունեն բարի ավարտ, իսկ էս հեքիաթը՝ ոչ… Դու հեքիաթ էիր, որ եկար ու անցար՝ թողնելով այն անավարտ։ Դու այս հեքիաթի ՀՐԵՇՏԱԿՆ ես, իմ ՀԵՔԻԱԹ ՏՂԱ… անգամ տետրդ է ինձ համար թանկ, ԲԱԼԵՍ։ Այսօրվա պես հիշում եմ առաջին դասարան գնալդ, երանի այն ժամանակները, երանի ամեն ինչ նորից սկսվեր՝ մանկապարտեզ, դպրոց…»։
Գիրքը վաճառվում է Գարեգին Նժդեհի հրապարակի գրախանութում, կամ կարող եք գրել Mkhitar Galeyan/Մխիթար Գալեյան-ի էջին։