Google-ը տուգանվել է 177 մլն դոլարով
Advertisement 1000 x 90

Google-ը տուգանվել է 177 մլն դոլարով

Google-ը Հարավային Կորեայի հակամենաշնորհային կարգավորիչի կողմից  տուգանվել է 177 մլն դոլարով շուկայում բջջային օպերացիոն համակարգերի եւ հավելվածների դիրքի չարաշահման համար, հաղորդում է Yonhap-ը։

Կարգավորիչը հայտնում է, որ Google-ը խոչընդոտում է սմարթֆոնների տեղական արտադրողներին, ինչպես օրինակ՝  Samsung Electronics Co.-ին։

Բացի տոգանքից, կարգավորիչը պարտավորեցրել է Google-ին վերացնել թերությունները, այդ թվում շտկել սմարթֆոնների արտադրողների հետ համաձայնագրերը։

news.am



Նման նյութեր