Մարդկանց գետնին քարշ տալով բերման են ենթարկում. «Ֆիզգորոդոկի» բնակիչները քաղաքապետարանի դիմաց հանդիպում են պահանջում Մարությանի հետ. pastinfo.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Մարդկանց գետնին քարշ տալով բերման են ենթարկում. «Ֆիզգորոդոկի» բնակիչները քաղաքապետարանի դիմաց հանդիպում են պահանջում Մարությանի հետ. pastinfo.am

Երևանի քաղաքապետարանի մոտ երթևեկությունը կաթվածահար է։ «Ֆիզգորոդոկ»-ի բնակիչները շինարարական աշխատանքների կասեցման ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին հետ հանդիպման պահանջով փակել են քաղաքապետարանի հարակից փողոցը։

Բողոքի ակցիա իրականացնողներից մի քանիսին ոստիկանության աշխատակիցները բռնի ուժով բերման ենթարկեցին։ Հատուկ ջոկատայինները բռնությամբ բերման են ենթարկել նաև քաղաքացու, որը մեքենան կայանել էր շինհրապարակի մուտքի մոտ։

Մոտ մեկ ժամ անց բնակիչների հետ հանդիպման ներկայացավ ավագանու իմքայլական անդամը, որը նշեց, որ նիստին ընդմիջում է հայտարարվել, ուստի ներկայացել է հանդիպման, սակայն բնակիչները պնդեցին, որ անձամբ քաղաքապետին հետ են ցանկանում հանդիպել։

«Ակցիայի մասնակիցներին ոստիկանությունը շատ կոպիտ ձևով բռնության ենթարկելով տարավ։ Եթե ավագանու անդամներով հիմա չբոյկոտեք ավագանու նիստն ու չպահանջեք, որ կասեցվի շինթույլտվությունը… ո՞նց կարելի է։ Ես պահանջում եմ, որ կասեցնի որոշումը, բոյկոտվի նիստը։ Մարդկանց գետնին քարշ տալով տարան»,- ասաց բողոքի ակցիա իրականացնող Լուսինե Գրիգորյանը։

Գիտավանի բնակիչները ավագանու անդամներից պահանջում էին դուրս գալ, իրենց հավաքագրած փաստաթուղթը փոխանցել քաղաքապետին ու ասել, որ չեն հեռանալու առանց կասեցման որոշման։

Նշենք, քննվող քրեական գործի շրջանակներում կար որոշում՝ դադարեցնելու շինարարական աշխատանքները, այնուամենայնիվ շինթույլտվություն ստացած ընկերությունն ակտիվ աշխատանքներ է իրականացնում, ծառեր հատում ցանկապատված տարածքում։

Գիտավանում տեղի ունեցողը վանդալիզմ են որակում։

«Էդ ծառերը քաղաքապետարանը չի տնկել, Ալիխանյանն է տնկել։ Ինչո՞ւ չեք կանգնեցնում այդ պրոցեսը։ Ես վստահ եմ, որ իրավական առումով մենք հաղթելու ենք։ Չի կարելի երեխաներին ջարդել, ի՞նչ ապագա են այստեղ նրանք ակնկալում։ Եկեք գոնե մի ծառ փրկենք, մինչև քննությունը մեկնարկի»,-ասացին բնակիչները։

Հավելենք, որ գիտավանի բնակիչներից երկուսը 20 օրից ավելի հացադուլ են հայտարարել։ Երեկ տեղեկացրեցին, որ ջրադուլ է հայտարարել գիտավանի բնակիչներից մեկը։

Հիշեցնենք, որ հուլիսին Երևանի «Ֆիզգորոդոկ» հատվածում քաղաքապետարանը թույլտվություն է տվել բարձրահարկ շենք կառուցելու։ Բնակիչները պայքարում են դրա դեմ, քաղաքապետարանից պահանջում են տարածքի կարգավիճակի եզրակացությունը։

pastinfo.am



Նման նյութեր