Սարգիս Պողոսյանի ֆեյսբուքյան էջից.
«Եթե հնարավոր լինի Եվրոպական գազային շուկայում գինը պահել այսօրվա մակարդակի վրա ապա օրինակ Գազպրոմը 25 մլրդ դոլարի հասույթի փոխարեն կստանա 50 մլրդ: Օդից, 25 մլրդ ա կպնում: Հետն էլ Եվրոմիությունում լրջագույն քաղաքական ճգնաժամներ են սկսվելու: Մնում ա կարողանան գինը բարձր պահել դեֆիցիտ առաջացնելով:
Հետևաբար իմ համեստ կարծիքով Ֆրանսիայի «բարեկամական» հետաքրքրություները մեր հանդեպ բխում են միայն Ֆրանսիայի ու ամբողջ Եվրոպայի տնտեսական և քաղաքական շահից։ Թուրքիան և ՌԴ-նկարող են ստեղծել գազի շատ մեծ ճգնաժամ ամբողջ Եվրոպայում, որի միակ լուծումը կարա լինի իրանական գազը։ Այդ պատճառով Ֆրանսիան «եղբայրական» օգնությունը հայտնեց մեզ։ Ուրիշ այլ պատճառ չկա։ Հայաստանը միակ կետն է, որտեղից հնարավոր է Եվրոպան սնուցել իրանական գազով։
Միաժամանակ Թուրքիան իր շահերի համար փորձում է անել ամեն հնարավորը, որ րոպե-րոպե երկարացնի այդ պրոցեսը (բնականաբար ադրբեջանական ազդեցությամբ)։Թուրքիայի և ՌԴ-ի շատ կոնկրետ միլիարդավոր շահերից է բխում սուր պահել այս իրավիճակը»։