«Թե ԱՄՆ-ում և, թե ՌԴ-ում բնակչության մոտ կեսն իրեն քրիստոնյա է համարում, սակայն եկեղեցի են հաճախում ԱՄՆ-ում բնակչության 25%-ը, իսկ ՌԴ-ում՝ 2,5%-ը». Սվետլանա Հովհաննիսյան
Advertisement 1000 x 90

«Թե ԱՄՆ-ում և, թե ՌԴ-ում բնակչության մոտ կեսն իրեն քրիստոնյա է համարում, սակայն եկեղեցի են հաճախում ԱՄՆ-ում բնակչության 25%-ը, իսկ ՌԴ-ում՝ 2,5%-ը». Սվետլանա Հովհաննիսյան

Սվետլանա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից.

«Ի դեպ, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ստատիստիկական համեմատականների մեջ մի ուրիշ հետաքրքիր ցուցանիշ էլ աչքի զարնեց։

Թե ԱՄՆ-ում և, թե ՌԴ-ում բնակչության մոտ կեսն իրեն քրիստոնյա է համարում, սակայն, դրանով հանդերձ եկեղեցի են հաճախում ԱՄՆ-ում բնակչության 25%-ը, իսկ ՌԴ-ում 2,5%-ը: Ընդ որում, եթե ԱՄՆ-ում հաճախողների ճնշող մեծամասնությունը բողոքական են, ապա Ռուսաստանում միայն կեսն է ռուս ուղափառ, մնացածը բողոքական կամ կաթոլիկ են:

Հատկանշական է նաեւ, որ, ինչպես ծնելիության պարագայում, այնպես էլ կրոնական ծեսերին մասնակցելու հարցում ՌԴ-ում մահմեդականները երկու անգամ ավելի ակտիվ են քան բոլոր ուղղությունների քրիստոնյաները միասին վերցրած։

Էս ուսումնասիրության ընթացքում ինքնաբերաբար սկսեցի պատկերը համադրել մեզ մոտ տիրող իրավիճակին եւ մտքիս եկան վերջին տարվա իրադարձություններին եկեղեցու արձագանքը եւ եկեղեցու արձագանքի հանդեպ հայ հասարակության մեծամասնության անտարբեր վերաբերմունքը»։



Նման նյութեր