
Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունն Արենի համայնքի Ելփին և Չիվա բնակավայրերում սեպտեմբերի 16-ին, ժամը 10:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով վարժանք։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
«Գործարկվելու են բնակավայրերի շչակները: Խնդրում ենք՝ չանհանգստանալ»,- նշված է ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: