«ՀՀ-ից ՀԱՊԿ-ի նիստի միակ մասնակիցը Հայաստանում ՌԴ-ի դեսպանատան շենքի վրա ձվերով գրոհի մասնակից ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն է». Էդգար Ղազարյան
Advertisement 1000 x 90

«ՀՀ-ից ՀԱՊԿ-ի նիստի միակ մասնակիցը Հայաստանում ՌԴ-ի դեսպանատան շենքի վրա ձվերով գրոհի մասնակից ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն է». Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից.

«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես լուսանկար է հրապարակել Դուշանբեում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստից, որից պարզ է դառնում, որ Հայաստանից դրան չի մասնակցել ՀՀ արտաքին գործերի նախարարն ու ՀՀ պաշտպանության նախարարը։ Հայաստանից միակ մասնակիցը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան շենքի վրա ձվերով գրոհի մասնակից ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն է։ ՀԱՊԿ-ի հանդեպ նման ցուցադրական արհամարհանք ցուցաբերած երկիրը ՀԱՊԿ-ի այն միակ անդամն է, որն իր երկրի և ՀԱՊԿ-ի պատմության մեջ առաջին անգամ դիմել է այդ կազմակերպությանն աջակցության խնդրանքով և կառավարության գործունեության ծրագրով ապավինում է այդ կազմակերպությանը` իր իսկ սահմանների պաշտպանության և անվտանգության կազմակերպման հարցում»:



Նման նյութեր