Մինչ Արարատի մարզի ոստիկանապետը զբաղված է խաղողի մթերման համար բողոքի ակցիաներ անող գյուղացիների հետապնդմամբ, մարզում հերթական կրակոցներն են հնչել. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մինչ Արարատի մարզի ոստիկանապետը զբաղված է խաղողի մթերման համար բողոքի ակցիաներ անող գյուղացիների հետապնդմամբ, մարզում հերթական կրակոցներն են հնչել. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ արդեն մի քանի օր է. ոստիկանության Արարատի մարզային վարչության՝ վարչության պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ մարզի ոստիկանները լայնածավալ աշխատանքներ են կատարում՝ իբրև պրոֆիլակտիկ զրույցների անվան տակ ոստիկանության տարածքային բաժիններ են հրավիրում վերջին շաբաթներին Արարատի մարզում խաղողի մթերման համար բողոքի ակցիաներ անցկացնող գյուղացիներին և մի մասին հորդորում, մի մասին՝ սպառնում, որ նրանք այլևս բողոքի ակցիաներ չիրականացնեն, ճանապարհներ չփակեն, մինչդեռ մինչ մարզի ոստիկանապետի գլխավորությամբ իրենց իրավունքների համար պայքարող գյուղացիներին են անհանգստացնում, Արարատի մարզում հերթական կրակոցներն են հնչում։

Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 22։0-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Իսակով 74 շենքի հարևանությամբ ոստիկանության Արարատի մարզային վարչության և ոստիկանության Արտաշատի բաժնի «քթի տակ» «Անգելինա» ծաղիկների խանութի դիմաց տեղի է ունեցել վիճաբանությունը, որի ժամանակ Արարատի մարզի բնակիչ՝ 47-ամյա Սերյոժա Թ-ն իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել Արարատի մարզի բնակիչ՝ 45-ամյա Կարեն Ա-ի ուղղությամբ։

SHAMSHYAN.com զանգահարած քաղաքացիներն ասում էին, որ Սերյոժա Թ-ն 6-ից ավելի կրակոցներ է արձակել, սակայն իրենք չգիտեն՝ արդյո՞ք Կարեն Ա-ն վիրավորվել է, թե ոչ. «Կրակոցներից միայն որոշ ժամանակ անց ժամանել են ոստիկանները ու հետո իմացանք, որ Սերյոժա Թ-ին բռնել են, սակայն հետո բաց են թողել»։

Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գրիշա Ամիրխանյանն է

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 9-ին լարված իրավիճակ էր ստեղծվել Արարատի մարզում։ Մի քանի գյուղերի բնակիչներ դարձյալ փակել էին Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Շահումյան գյուղից դեպի Տափերական գյուղ տանող ճանապարհահատվածը։

Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մի քանի գյուղերի բնակիչներ՝ խաղողի մթերման հետ կապված անլուծելի խնդրի համար փակել էին ճանապարհը և պահանջում էին հանդիպում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նշված վայր էին ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Ոստիկանները բանակցություններ էին վարել բողոքի ակցիայի մասնակիցների հետ, որպեսզի ճանապարհը բացեն, սակայն գյուղացիները հրաժարվել էին՝ ասելով, որ արդեն համբերության բաժակը լցվել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com