
Անձնագիրը փոխանակվում է հետևյալ հիմքերի առկայության դեպքում.
1) քաղաքացին փոխել է բնակչության պետական ռեգիստրում իր վերաբերյալ գոյություն ունեցող այն տվյալները, որոնք սույն օրենքի ուժով ենթակա են ամրագրման քաղաքացու անձնագրում.
2) լրացել են մուտքի վիզաները փակցնելու համար նախատեսված անձնագրի էջերը.
3) լրացել է անձնագրի վավերականության ժամկետը.
4) անձնագրի մեջ առկա են ոչ ճիշտ տվյալներ.
5) քաղաքացին նման ցանկություն է հայտնել: