Ալվինա Աղաբաբյան ֆեյսբուքյան էջից.
«Երբ Ադրբեջանին ասում ես` Սումգայիթ, Բաքվի ջարդեր, 250 հազար փախստականներ, փոխհատուցում, պատասխանատվություն, պատիժ, ասում է` դա Խորհրդային Ադրբեջանի օրոք էր, ես դրա հետ կապ չունեմ, իրավահաջորդ չեմ։
Երբ հարցը հասնում է տարածքներին, Ադրբեջանն ասում է` Խորհրդային Ադրբեջանի կազմում են եղել, ուրեմն` հիմա էլ իմն են։
Եթե մենք ունենայինք ի շահ Հայաստանի գործող հայկական իշխանություններ, նրանք շատ արագ կստիպեին Ադրբեջանին կողմնորոշվել իր այս «կույս եմ-կույս չեմ» քաղաքականությունում, բայց դե ցավոք…
Ի դեպ, պատրաստվեք առաջիկայում Արարատի և Տավուշի մարզերի որոշ շրջանների և Արցախի` որպես Ադրբեջանի մաս ճանաչմանն ու հանձնմանը։ Նախապատրաստական աշխատանքը, այդ թվում` քարոզչական դաշտում, կարելի է համարել կատարված։
Պատմական Քարքե, այսօր` Տիգրանաշեն, Արարատի մարզ, ՀՀ, դեռ…»: