«Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիրներ Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ գովազդային գլխավոր ուղղությունը շարունակում է մնալ արտաքին գովազդը, որի, իբր թե, արգելքը ամբողջ քաղաքը ողողել է նոր՝ փոքր գովազդային վահանակներով։
«Ըստ այդմ, եթե ուզում ենք այս ոլորտի նկատմամբ էական խստացում ունենալ, անհրաժեշտ է արգելել նաև արտաքին գովազդն ամբողջությամբ՝ օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ մասից հանել մինչև 5 քմ արտաքին գովազդ տեղադրելու հնարավորությունը։
2021թ առաջին կիսամյակում կատարվել է 115 մլրդ դրամի խաղադրույք։ Այսինքն օրական կատարվում է 1 մլն դոլարից ավել խաղադրույք։ Ոլորտի արգելումը այլընտրանք չունի», – նշել է Առաքելյանը։