Ուվեալ մելանոմայի՝ աչքի քաղցկեղի մահացու տեսակի զարգացումը կապված է ինհիբիտորային համալիր 1-ի (PRC1) կորստի հետ, դրանք մի խումբ սպիտակուցներ են, որոնք կարգավորում են գենի արտահայտումը: Այս մասին հաղորդվում է ԱՄՆ-ի մասնագետների ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է Nature Communications ամսագրում:
Վիրահատական միջամտությունը եւ ռադիոթերապիան աչքի հյուսվածքներում ձեւավորվող ուվեալ մելանոմայի բուժման առավել տարածված միջոցներն են: Սակայն այս հիվանդությամբ պացիենտների կեսից ավելիի մոտ լյարդում մետաստազներ են առաջանում, ինչը հանգեցնում է նրանց մահվան: Մինչեւ վերջերս գիտնականները բացատրություն չունեին այս երեւույթի համար:
Քորնելի, Կալիֆոռնիայի եւ Ստենֆորդի համալսարանների հետազոտողները բջջային մակարդակում օգտագործել են գենետիկ, էպիգենետիկ եւ կառուցվածքային-ֆունկցիոնալ անալիզներ՝ պարզելու համար, որ ուվեալ մելանոման զարգանում է PRC1-ի կորստի պատճառով: Այն հանգեցնում է գեների արտահայտման անոմալիաների եւ միտոզի ժամանակ քրոմոսոմների քայքայման սխալների: Դրանց պատճառած բորբոքային գործընթացը ուռուցքն ավելի ագրեսիվ է դարձնում:
Այս բացահայտումը կարող է օգնել վաղ թերապեւտիկ միջամտությունների միջոցների մշակման հարցում` ուվեալ մելանոմայի մետաստազները կանխելու համար: