«Սա ա պարտադիր կրթության արդյունքը… կավարտեին զակատի տեխնիկումը, ու մեր կյանքից մի քանի հարյուր հազար տոննայով կպակասեր մառազմի դոզան» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Սա ա պարտադիր կրթության արդյունքը… կավարտեին զակատի տեխնիկումը, ու մեր կյանքից մի քանի հարյուր հազար տոննայով կպակասեր մառազմի դոզան»

Սա ա պարտադիր կրթության արդյունքը։ Մարդկանց ուղեղը հերիքել ա 39 տառ սովորելուն, իսկ էդ տառերով կարդացածը հասկանալուն է՛լ տեղ չի մնացել։ Իսկ ինչքա՞ն լավ կլիներ, եթե էդ 39 տառն էլ չիմանար ու աբորտի երիկամի տեղը իրա փակած քաղցր մուրաբան ծախեր։

Էս ամբողջ ժամանակը գյուղատնտեսությունից ու արհեստավորությունից ա գնում։ Էս ամբողջ ժամանակը մեր ՀՆԱ-յից ա գնում։

Հիմա եմ հասկանում, որ պապս ինձ լավ սովորելու համար հանաքով ասում էր՝ «մենք որ չենք սովորել, չենք ապրում, էլի»։ 4 դասարան էր ավարտել, բայց 11, 13 տարեկանից մինչև վերջ ջրհանկայանում էր աշխատել։ Քայլ-քայլ դարձել բարձրակարգ մասնագետ։

Ու կյանքում մի բառ չիմացածից չխոսեց։ Որովհետև 4 դասարան էր ավարտել։ Ինչից հասկանում, դրանից էր խոսում՝ էրկաթներից, տռուբաներից ու նասոսներից։

Ֆելլինիի ֆիլմերն էլ մեզնից լավ էր հասկանում։ Որովհետև 4 դասարան էր ավարտել, ոչ թե մասնավոր ԲՈՒՀ-ի «փղագիտությունը և տուֆը արդի մենեջմենթում» հեռակայի դիպլոմը դրել գրպանը՝ ու հավասար ոտ գցում գիտնականի հետ, որովհետև՝ բա բարձրագույնավարտ ա ու կարում ա կարդա ֆեյքած ինստրուկցիայի մասին պատմող նկարազարդ պաստառը կանալիզացիա․ռու կայքում։

Բացեք տեխնիկումները։ Թողեք մարդիկ իրանց իրական ներուժը իրացնեն։ Թե չէ Իձյոտաձորի ԱԿԱԴԵՄԻԱՅԻ Իշավանի մասնաճյուղի «կորպորատիվ հաշվապահությունն» ավարտում ընկնում են ինտերնետի, մեր ներվերի ու պետության նպաստի ջանին, որովհետև ԱԿԱԴԵՄԻԱՅԻ դիպլոմով խոմ հող չե՞ն մշակելու։ «Հարմար գորՁ» չկա։

Իսկ կավարտեին զակատի տեխնիկումը, ու մեր կյանքից մի քանի հարյուր հազար տոննայով կպակասեր մառազմի դոզան ու նույն չափով կավելանար մշակվող հողերի քանակը։

Գայանե Ղազարյանի էջից



Նման նյութեր