Ռեժիսոր Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ասում են` էդ նեգրի հետ ամուսնացած աղջիկը բոլորի պորտը տեղնա դրել, ասելա՝ հո ադրբեջանցու հետ չե՞մ ամուսնացել… Բայց ինչ ռասիստ աղջիկա, ասա ադրբեջանցին մարդ չի՞, բա նրան մայր չի ծնել ինչի՞ ես խտրականություն դնում… Իսկ եթե լուրջ այդ թեմայով մի փոքր իմ կարծիքը հայտնեմ:
Այստեղ ամենևին էլ հարցը սևամորթի հետ պսակվելու մասին չէ, ոչ էլ մեծ մասը վրդովվել են այդ երևույթից: Բոլորս էլ լավ գիտենք որ ուզբեկի, տաջիկի, ռուսի, հրեայի, տո բուրյատի ու չուկչայի հետ ամուսնացող հայեր էլ կան, ու Կիմ Քարդաշյանն էլ մի քանի ամիս առաջ ազգի «պարծանքն» էր…
Հարցը լրիվ ուրիշ բանի մեջ է, որ այս նկարով փորձում են պրոպագանդել ոչ թե այդ սևամորթ երիտասարդի սերը դեպի մեր մշակույթը, այլ ընդամենը սա շատ անհաջող, կամ հիմա արդեն հակառակը կասեի, շատ ստացված պրոպագանդա է դրսից, որ խառնածնությունը նորմալ է և գովելի:
Երբ համասեռամոլներն իրենց ննջարանում են զբաղվում այլասերությամբ դա ոչ մեկի պետքը չի, բայց այ երբ այն բերում են ու փորձում են անել մեր և մեր սերունդների աչքի առաջ` փորձելով պրոպագանդել իրենց ապրելակերպն ու սեռական կյանքը, այ դա է անընդունելի և քարկոծվում է մեր նման ավանդասեր ազգերի կողմից:
Հիմա էնպես չի, որ քաղաքում չենք տեսել կամ չգիտենք սևամորթ կամ այլազգի որևէ խառնուրդ երեխաների մասին, և ոչ էլ, ճիշտն ասած, որևէ մեկը նրանց նեղացնում է, բայց այ որ բերել եք ու դա աչքներս եք կոխում որպես օրինակ, որպես թե՝ տեսեք, ինչ լավ է, մեր սևամորթ պապերն են հագել էս տարազները և այլն, երբ փորձում եք խեղաթյուրել իմ սերունդի մտածելակերպը, որ դա ընդունելի է և նույնիսկ գեղեցիկ և գովելի ապա ես դրա հետ պրոբլեմ ունեմ և ինձ ռասիստ կամ ֆաշիստ կամ այլ անուն կպցնելը հենց խտրականության դրսևորում է ձեր կողմից:
Այսօր յուրահատուկ լինելու մոլուցքը շատերին է ստիպում իրենց գլխից բարձր թռիչքներ անել, ինչը ես տեսնում եմ նաև այս լուսանկարում, բայց հավատացեք շատերը վայրէջք են կատարում հենց գլխի վրա…
Սևամորթ հայրերի 90% դեմ է, որ իրենց աղջիկները ամուսնանան սպիտակամորթի հետ, բայց դրա համար ոչ մեկ նրանց ռասիստ չի համարում: Այ տղաները ոչինչ, շատ չեն նեղվում, ճիշտ նույնը մեր մոտ է ու դա բնական է ու հաստատ էդ հանդուրժողության կոչ անողները հոնգուր-հոնգուր լացելու են, երբ իրենց աղջիկը մի Նիգերիացու հետ ձեռքը բռնած գա ու ասի «մեժդու նամի վսյո ռեշենո»…
Մաղթում եմ բոլոր խառնածնության պրոպագանդան գովերգողների, որ իրենց սերունդները բախտ ունենան ամուսնանալու աֆրիկական տարբեր ցեղերի ներկայացուցիչների հետ իրենց ծնողներին երջանկացնելու համար!!! Ես իմ ռասիստ, հետամնաց հայացքներիս անեծքի տակ թող մնամ և իմ սերունդը միայն հայի հետ ամուսնանա…»: