Հեղափոխությունները մի առանձնահատկություն ունեն, հեղափոխականներին՝ համակարգ քանդողներին, փոխարինում է նոր համակարգ կառուցողը, որի առաջին գործն է լինում լիկվիդացնել քանդողներին, որովհետև նրանք կարողանում են քանդել, բայց ունակ չեն կառուցել։
Ֆրանսիական հեղափոխությունից հետո եկավ Նապալոենը, ռուսական հեղափոխությունից հետո եկավ Ստալինը։ Լավ, թե վատ, նրանք կարողացան կառուցել համակարգ՝ երկրաչափական պրոգրեսիայով ունենալով նվաճումներ։ Բնական է, նրանց կառուցած համակարգերը արյան վրա էին ստեղծվում, բայց դա է հեղափոխությունների գինը։
Հիմա հիմնական հարցն է՝ Հայաստանում ո՞վ է մաքրելու հեղափոխական ավգյան ախոռները։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից