«Զոհվածների ծնողներին հրավիրում են սեպտեմբերի 21-ի միջոցառմանը, ասելով, թե հուշ-երեկո է լինելու…». Արամ Գևորգյան
Advertisement 1000 x 90

«Զոհվածների ծնողներին հրավիրում են սեպտեմբերի 21-ի միջոցառմանը, ասելով, թե հուշ-երեկո է լինելու…». Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանն իր էջում գրում է.

«Զոհվածների հարազատներին հրավիրատոմսեր են առաջարկում սեպտեմբերի 21-ի համերգին մասնակցելու համար։ Ոմանց ասել են՝ հուշ երեկո է լինելու, ոմանց ասել են՝ ֆիլմի ցուցադրություն է լինելու, էն մյուսներին չգիտեմ ոնց են խաբել, բայց հրավերի նպատակը մեկն է լինելու՝ ցույց տալ հանրությանը, որ զոհված տղերքի ծնողները համակերպվել են էս իրողությանը, ներել են նիկոլին ու նրա արածը, իրենք ոչ մի խնդիր չեն տեսնում նիկոլի կազմակերպված այդ միջոցառման մեջ և ամեն ինչ հետ համամիտ են։

Էական չէ, թե ինչ է լինելու այդ միջոցառմանը, փաստը մնում է փաստ, որ սկզբում բոլորը պահանջել են, որ չեղարկվի, բայց հետո գնալու են ու մասնակցեն։ Իրենք էլ խոշոր պլանով ցույց են տալու այդ ծնողներին ու մեկը ինձ պեսներին ասեն՝ «դուք ինչի՞ եք վատ զգում էս միջոցառումից ու նիկոլից, եթե զոհվածի ծնողը դրանում ոչ մի խնդիր չի տեսնում»։

Ու, եթե որոշ ծնողներ խաբվելով, որոշ ծնողներ լավ էլ իմանալով գնան, հետո պարզվի, որ այն չէ, ինչ իրենց ներկայացրել են, այլևս ոչ ոք իրենց բողոքի ձայնը ոչ լսելու է, ոչ էլ հարգելու։ Ու նիկոլենց ուզածն էլ դա է, որ դադարեն հարգել անգամ զոհվածի մոր խոսքը, որ էլ ոչ մի դիմադրության ինքը չհանդիպի, իր սազանդարներն էլ ամեն քայլափոխի էդ միջոցառմանը մասնակցած ծնողների նկարները մեզ ցույց տան ու ասեն՝ «հեսա, իրանք օքեյ են, դուք խոսալու տեղ չունեք»։

Ես իհարկե իրավունք չունեմ ինչ որ մեկին ասել գնա կամ չգնա այդ միջացառմանը, բայց գիտեմ, թե ինչ արձագանք է ստանալու այն հասարակության առողջ հատվածի մոտ նրանց մասնակցությունը։

Ասում են, որ ծնողներից ոմանք էլ ելույթ են ունենալու այդ միջոցառմանը, գուցե նաև շնորհակալական խոսք էլ ասեն նիկոլին, ով գիտե, ու այդ շնորհակալական խոսքի տակ անուղղակիորեն ստորագրելու են այն ծնողները, ովքեր ներկա են լինելու այդ միջոցառմանը։

Ես այդքան փաստեր եմ ներկայացնում, այդքան գրում ու տարբեր տղերքի ողբերգական պատմություններ եմ ի ցույց դնում, որ դուք տեսնեք, թե ինչպես նիկոլն ու իր խունտան չեն հարգում իր կյանքը հայրենիքին զոհած զինվորին, թե ոնց են լրիվ ճանաչելի դին 11 ամիս պահում սառնարաններում, ասում՝ չկա, այնինչ այդ մարդը գրպանում անձնագիր է ունեցել։ Պատմում եմ, թե ոնց են թիրախավորած զինվորներին տարել գիտակցված մահվան, թե ոնց են ստեղծել պատերազմի իմիտացիա, ոնց են թիվ ապահովել, որ վերջում ասեն՝ դե պարտվեցինք, ոնց են 12 օրվա զինվորին, ով անգամ զենք քանդել-հավաքել չգիտեր, մտցրել ռազմական գործողությունների մեջ ու էդ տղեն զոհվել ա։ Ու էսքանից հետո դուք կարծում եք, որ նիկոլն էնքան բարոյականություն ու արժանապատվություն ունի, որ մտածել է տղերքի համար հուշ երեկո կազմակերպի՞։ Կազմակերպող էր, թող սեպտեմբերի 21-ն ու 27-ը միացներ իրար ու իրապես հուշ-երեկո կազմակերպեր, ոչ թե սկզբում բնութագրեր որպես գունագեղ միջոցառում, հետո ասեր՝ դե չէ, տենց հարգանքի տուրք ենք մատուցելու էլի…

Ասում են, որ երկնքում տղերքն իրենց ծնողների բարեխոսն են, որ տղերքն իրենց ծնողների համար տեղ են պահել։ Փորձեք արժանի լինել ձեր որդիներին, այնպես ապրեք, որ վերևում ձեր որդին ձեր համար գլխահակ չմնա, որ ձեր որդին չհարցնի, թե ինչի իր մայրը կամ հայրը մասնակցեց իր մարդասպանի կազմակերպած կեղծ միջոցառմանը։

Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր ազգին»:



Նման նյութեր