«Այս պատանիներին տեղափոխող ակումբի ավտոբուսը հոգեբանական գրոհի է ենթարկվել մի խումբ ստահակների կողմից»
Advertisement 1000 x 90

«Այս պատանիներին տեղափոխող ակումբի ավտոբուսը հոգեբանական գրոհի է ենթարկվել մի խումբ ստահակների կողմից»

Արմինե Հայրապետյանի սեպտեմբերի 17-ի ֆեյսբուքյան գրառումը.

«Սա այսօրվա տեսանյութի՝ Արցախի Հանրապետության «Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբի մինչև 16 տարեկանների թիմն է։ Այսօր այս պատանիներին տեղափոխող ակումբի ավտոբուսը հոգեբանական գրոհի է ենթարկվել մի խումբ ստահակների կողմից։ Տեսանյութում առաջին նստած տղան, ով մի նյարդային շարժում անգամ չի անում դիմակավոր ադրբեջանցու վայրահաչոցի ժամանակ, այս թիմի ավագն է՝ Արթուր Ասկարյանը, 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Գենադի Ասկարյանի որդին… ինչ է զգացել Արթուրն այդ պահին՝ դժվար է պատկերացնել, բայց ասում է, որ դա հաստատ վախ չի եղել։

Տարբեր աղբյուրներից պարզել եմ՝ ինչպես են իրենց զգում երեխաները։ Բոլորը խոսքները մեկ արած ասում են՝ չեն վախեցել, բայց տհաճ էր, ուզում էին, որ հիմար տեսարանն արագ ավարտվեր։

Հ.Գ. Տղաները հաղթել էին խաղում ու հաղթանակով տուն՝ Արցախ էին վերադառնում»։



Նման նյութեր