Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.
«Ադրբեջանցիքի էդ տարածած վիդեոն որ տեսա, միակ բանը, որ ուշադրությունս գրավեց էս տղու հանգստությունն էր. նայում ա թուրքի դեմքին, հայացքն իջացնում, նայում ա դրանց զենք ու զրահին, ու գլուխը թեքում մի կողմ։
Երկրորդ նկարում Արցախի Հանրապետության «Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբի մինչև 16 տարեկանների թիմն է։ Հենց էս էրեխեքի ավտոբուսն էին կանգանցրել նիկոլի սիրած խաղաղասեր թուրքերը։ Իսկ տեսանյութի տղան՝ գավաթի կողքը պառկած թիմի ավագն է՝ Արթուր Ասկարյանը։ Արթուրը 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Գենադի Ասկարյանի որդին է… Թե ի՞նչ ա զգացել էդ պահին էս էրեխեն՝ մնում ա միայն կռահել, բայց որ չի վախեցել, դա ակնհայտ ա։ Ու վստահաբար էս միջադեպը էս տղուն մի գրամ անգամ չի կոտրել, դեռ մի բան էլ վրեժի ծարավով ա լցրել։
Տղերքը հաղթել էին խաղում ու հաղթանակով տուն՝ Արցախ էին վերադառնում։ Անցած լինի, ցավներդ տանեմ»։