ԼՂՀ օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փոքրիկ Տիգրանի և իր ընտանիքի լուսանկարի մասին.
1) Ռասայական խտրականությունը շատ վատ բան է։ Ցանկություն չունեմ «Չուտել մարդու միս, խմել այծի կաթ» տիրույթում դատողություններ անել։
2) Անհատական տվյալների գաղտնիությունը շատ լավ բան է։ Եթե որևէ մեկը ցանկանում է, որ իր լուսանկարը համացանցից հեռացվի, պետք է հարգել նրա ցանկությունը։ Ավելին, եթե Մարաշլյանները լուսանկարը տեղադրել են առանց ընտանիքի համաձայնության, ապա լավ չեն արել։
3) Պարապ մնալը շատ վատ բան է։
ԼՐԱՑՈՒՄ. Վերը ներկայացված թեզիսների կապակցությամբ պոլեմիկայի մեջ չեմ մտնելու։ Միակ փաստը, որ ինձ իսկապես հետաքրքիր է, հետևյալն է. արդյո՞ք Ֆոտո Ատելյեն նախապես ստանում է իր հաճախորդների լուսանկարը հրապարակելու համաձայնություն»։