«Տեսնելով այսօրվա «իշխանության» դավադիր քայլերը և մարդկանց արձագանքը՝ կարելի է ենթադրել, որ իրենց բացարձակ չի հետաքրքրում ոչ միայն պետությունը, այլ նաև հայ մարդը». Դիանա Վասիլյան
Advertisement 1000 x 90

«Տեսնելով այսօրվա «իշխանության» դավադիր քայլերը և մարդկանց արձագանքը՝ կարելի է ենթադրել, որ իրենց բացարձակ չի հետաքրքրում ոչ միայն պետությունը, այլ նաև հայ մարդը». Դիանա Վասիլյան

Դիանա Վասիլյանի ֆեյսբուքյան էջից.

«Տեսնելով այսօրվա «իշխանության» դավադիր քայլերը և մարդկանց արձագանքը՝ կարելի է ենթադրել, որ իրենց բացարձակ չի հետաքրքրում ոչ միայն պետությունը, այլ նաև հայ մարդը։ Դա հստակ երևում է ազգային ինքնության պահպանման ու կրթության քաղաքականությունից։

Ուշքի գալ է պետք, քանի ուշ չէ: Ցավով պետք է նշեմ, որ պատմության մեջ դեռ չէր գրանցվել ընդունելության քննությունների նման՝ ողբալի արդյունք, երբ Մայրենի լեզվի քննությունը չի հաղթահարում դիմորդների 13.77%:

Դա հետևանքն է կրթության ոլորտի կտրուկ անկման և արժեհամարկարգից շեղվելու։

Անձի մասին կարելի է դատել նրան առավել բնորոշ արժեքներով։ Իսկ ինչ վերաբերում է ազգային արժեքներին, դրանք բախտորոշ նշանակություն ունեն։

Ըստ Գ. Արծրունու, եթե դաստիարակության մեջ չեն արտահայտված ազգային առանձնահատկություններն ու օբյեկտիվ նպատակը, ապա աճող սերնդի զարգացումն ու ձևավորումը անհարիր է ազգային շահերին։

Նման ազգի զավակները զրկվում են ազգային դաստիարակությունից, իսկ ժողովուրդը ազգային ինքնուրույնությունից, քանի որ նա կորցնում է իր դեմքը՝ ազգային բոլոր հատկանիշներով հանդերձ։

Ազգը, մնալով առանց արժեքային, ավանդութային դաստիարակության և առանց կրոնի, քայքայվում է, և վերածվում ամբոխի:

Ցավոք այսօր մենք բախվել ենք մի իրականության, որտեղ հենց այդ նույն ազգային դաստիարակության և կրթության պակասի հետևանքով մի ստվար զանգված վերածվել է՝ ամբոխի։

Կրթությունն ամենահզոր զենքն է, որը դու կարող ես օգագործել աշխարհը փոխելու համար։ Ն. Մանդելա»: