«Գորիս-Կապան հատվածում չկան անվտանգային մեխանիզմներ, որոնք կկանխեն ինչպես առևանգման, այնպես էլ մոլորվելու դեպքերը». Տիգրան Աբրահամյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Գորիս-Կապան հատվածում չկան անվտանգային մեխանիզմներ, որոնք կկանխեն ինչպես առևանգման, այնպես էլ մոլորվելու դեպքերը». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից.

«Գորիս-Կապան միջպետական ճանապարհի տարբեր հատվածներում, վերջին շրջանում, տեղի ունեցող միջադեպերը ցույց են տալիս, որ սահմանագծի այդ հատվածում համապատասխան անվտանգային համակարգերը կամ չեն գործում կամ գործում են խիստ խափանումներով։

Երեկ երեկոյան հայրենիք վերադարձած ՀՀ 2 քաղաքացիների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվելը դեռ կուսումնասիրվի, սակայն փաստ է, որ սահմանագծի այդ հատվածում գործարքված չեն այնպիսի անվտանգային մեխանիզմներ, որոնց առկայության պայմաններում կկանխվի ինչպես առևանգման, այնպես էլ, մոլորվելու դեպքերը։

Միայն այլընտրանքային ճանապարհների հիմնանորոգումը խնդիր չի լուծի, այստեղ կան երևացող և չերևացող այլ հիմնահարցեր, որոնց ուղղությամբ գործող իշխանությունը լուրջ քայլեր չի իրականացնում կամ ուղղակի իրականացնելու քաղաքական կամք չունի»։