Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.
«Վաղը երեկոյան ես գնալու եմ Եռաբլուր։ Գնալու եմ առանձին, առանց որևէ մեկին միանալու։ Չեմ միանալու ոչ թե նրա համար, որ կարծում եմ այդ մարդիկ ազնիվ չեն իրենց մղումներում, այլ նրա համար, որ պարզապես էդ օրը չպետք է լինեն ինչ որ առանձնանցած խմբեր ու միավորումներ։ Մի առանձնացած անհայրենիքների խումբ լինելու է հրապարակում, դա հերիք է։
30-ամյա անկախություն կերտողների մեծ մասն այսօր Եռաբլուրում է կամ իրենց քաղաքների ու գյուղերի պանթեոններում։ Հրապարակում կարելի էր նշել, եթե ի սկզբանե հարգել ես այդ մարդկանց հիշատակը, արած գործը։ Բայց սրանց դեպքում չկա նման բան։ Ու քանի որ հենց սրանք են հանձն առել նշել անկախության տոնը, ապա մնում է նրանց մենակ թողնել իրենց ադրբեջանական ոստիկանության և թուրքական համայնքի հետ հրապարակում ու հարգանքի տուրք մատուցել անկախության կերտման ու պահպանման համար ընկած տղերքին։
Երեկոյան եկեք Եռաբլուր, գնացեք տեղի պանթեոններ։ Այնտեղ գտնվողներն ավելի լավ գիտեն անկախության գինը, այնտեղ գտնվողներն են կերտել այս անկախությունը»։