«Գժվել կարելի է այս սիմվոլիզմից, այն ամենից, ինչ մենք տեսնում ենք մեր աչքերով». Էդգար Ղազարյան
Advertisement 1000 x 90

«Գժվել կարելի է այս սիմվոլիզմից, այն ամենից, ինչ մենք տեսնում ենք մեր աչքերով». Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան էջից.

«Կարելի էր ենթադրել, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում, անկախ պետականության կործանման առթիվ կազմակերպված համերգին պետք է երգեր Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան, Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Փոլադ Բյուլբյուլօղլին, սակայն այս իշխանությունների դաժան երևակայությունը նախապատրաստել է ահասարսուռ մի տեսարան։

«Գունագեղ» տոնակատարության ամենամեծ «զվարճանքը» կլինի անօդաչուների շոուն։ Անօդաչուների հարվածներից զոհված հազարավոր երիտասարդների հիշատակի «տոնախմբություն» անօդաչուների շոուով։ Գժվել կարելի է այս սիմվոլիզմից, այն ամենից ինչ մենք տեսնում ենք մեր աչքերով»։