«Ելք» դաշինքի անդամ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարյուր անգամ ասացինք՝ չի կարելի տասը օր արձակուրդ տալ։ Բացի այն, որ դա ազդում է ՀՆԱ-ի ու առհասարակ տնտեսության վրա, մարդիկ անգործությունից սկսում են անիմաստ զբաղմունք փնտրել։ Հիմա էլ՝ «Հայի գեն» թրիլլերն է։ Լիքը անգործ մարդ լծվել է հայուգենի պահպանությանը, իսկ մի մեծ խումբ էլ՝ էդ մարդկանց հակառակում համոզելուն։ Առհասարակ, անգործությունը կործանարար և քայքայիչ հետևանքներ ունի բոլոր հիմնարկներում՝ դպրոց, համալսարան, բանակ, նախարարություն, կուսակցություն։ Գործ անենք, գործ։)
Այս կապակցությամբ մի հին անեկդոտ հիշեցի։
– Կներեք, Դուք զտարյո՞ւն հայ եք…
– Իհարկե, հայրս ծիրան է, մայրս՝ դուդուկ…