Այսքան նվաստանալ թշնամու առաջ, այն դեպքում, երբ մեր տղերքի արյունը դեռ չի չորացել, սա սրբապղծություն է. Նարեկ Մանթաշյան
Advertisement 1000 x 90

Այսքան նվաստանալ թշնամու առաջ, այն դեպքում, երբ մեր տղերքի արյունը դեռ չի չորացել, սա սրբապղծություն է. Նարեկ Մանթաշյան

«Այլընտրանք» ՀԿ ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը գրել է.

«Չոր փաստեր…: Հերթական դավաճանական պլանի մասին մենք տեղեկացանք թշնամու կողմից, ինչպես նոյեմբերի 9-ին, այնպես էլ հիմա, մեր երկրի վարչապետը, ժողովրդի թիկունքում հանդիպում է խնդրել թշնամի պետւթյան ղեկավարից և նրա ցինիկ ու հանրային մերժումից մենք տեղեկացանք այդ առաջարկի մասին…

Մեր երկրի փաստացի, ցավոք առաջնորդը խնդրել է հանդիպել Էրդողանին, այն Էրդողանին, ով Բայրաքթար էր մատակարարում մեր տղաների սպանության համար…

Ինչպես նոյեմբերի 10-ին պարզվեց, իշխանական թևում նույնիսկ տեղյակ չեն եղել ստորագրվող փաստաթղթից, հիմա օբյեկտիվ հարց է առաջանում.

Արդյոք անվտանգության խորհրդի անդամները կամ իշխանության այլ ներկայացուցիչներ տեղյակ են եղել այս հանդիպման առաջարկից: Չնայած հանրային մակարդակում տարբեր իշխանավորներ չեն թաքցնում իրենց թրքասիրությունը, և այսօր էլ մամլո խոսնակն է հայտարարում, որ կառավարությունը պատրաստ է շփումների, այսքան նվաստանալ թշնամու առաջ, այն դեպքում, երբ մեր տղերքի արյունը դեռ չի չորացել, սա սրբապղծություն է…

Թուրքն իմ թշնամին է և ես չեմ լիազորում որևէ մեկին, իմ անունից հանդիպում կամ շփումներ մուրալ թուրքից:

Իսկ կար ժամանակ,երբ Էրդողանը ինքն էր խնդրում շփվել ՀՀ իշխանությոյնների հետ, ուղղակի այդ ժամանակ Հայաստանում ղեկավարը Հայ էր, տղա էր, հայրենասեր էր և առաջնորդվում էր բացառապես հայկական շահով, Իսկ այդ ղեկավարը Քոչարյանն էր…»: