Եռամսյա հավաքի մասնակիցներին ԽՍՀՄ ժամանակ օգտագործվող գոտիներ են տվել. Սոֆյա Հովսեփյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Եռամսյա հավաքի մասնակիցներին ԽՍՀՄ ժամանակ օգտագործվող գոտիներ են տվել. Սոֆյա Հովսեփյան

Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Չէ, այս մեկն արդեն լռելու չէ, այս մեկն արդեն անփութություն չէ, այս մեկն արդեն ֆինանսական խնդիր չէ, այս մեկն արդեն. հասկացաք:

Եռամսյա հավաքին տարել են այս գոտիներից և տվել և պահեստազորայիններին: Հանկարծ մեկը չհամարձակվի ասել սուտ է, այլապես համապատասխան քայլեր կձեռնարկեմ: Ձեզ տրվում է կարճ ժամանակ շտկելու այս լկտիությունը։

Դուք եթե ՀՀ գերբը փոխել եք այս սիմվոլով, ապա Հայաստանի դրոշի թարսն էլ եք նորմալ համարել։ Դրա համար էլ ԽՍՀՄ քարտեզ եք պրոպագանդում:

3 օր ժամանակ ձեզ, որ հավաքեք այս գոտիներն ու փոխարինեք։
Առայժմ այսքանը ստրկամիտ սրիկաներ:

Այսպես են թաղում անկախությունը 1991-2021»։