«Հարց նախկիններին. Երկու հոգի գնում մոլորվում են, իշխանություննե՞րն են մեղավոր». Ավետիք Իշխանյան
Advertisement 1000 x 90

«Հարց նախկիններին. Երկու հոգի գնում մոլորվում են, իշխանություննե՞րն են մեղավոր». Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից.

«ՀԱՐՑ ՆԱԽԿԻՆՆԵՐԻՆ

«Երկու հոգի գնում մոլորվում են, իշխանություննե՞րն են մեղավոր»։ Այս խոսքերի հեղինակը, սովորական, քպական պատգամավոր չի։ Սա երկար տարիներ ծառայել է ՀՀ զինված ուժերում, ունեցել գեներալ-լեյտենանտի կոչում, եղել ՀՀ ՊՆ փոխնախարար։ Աներևակայելի է, որ որևէ երկրում, այսպիսի արտահայտություն աներ, թեկուզ պաշտոնաթող բարձրաստիճան զինվորական։ Հարցս ուղղում եմ նախկիններին․

-Հարգելիներս, Գագիկ Մելքոնյանի ո՞ր արժանիքների համար եք, նրան շնորհել գեներալ-լեյտենանտի կոչում և նշանակել ՊՆ փոխնախարար։ Որքան էլ թվարկվեն նրա «սխրագործությունները», չեմ հավատա, քանի որ սխրանքներ գործող մարդը չէր հպատակվի հայրենիք հանձնողին և իրեն նման արտահայտություն թույլ չէր տա։ Իսկ գուցե, նա ունի բարձր ինտելեկտ և կազմակերպչական շնո՞րհք։ Միայն նրա դեմքի արտահայտությունը ցույց է տալիս նրա մակարդակը։ Եվ որքա՞ն են եղել նման գեներալները»։



Նման նյութեր