Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից.
«Երևան-Մեղրի միջպետական նշանակության ճանապարհի Գորիս-Կապան հատվածում երեք օրում տեղի ունեցած երեք իրադարձություն․
1․ Ադրբեջանի ոստիկանության հենակետում ձերբակալվել են Իրանի քաղաքացի հանդիսացող երկու վարորդներ։
2․ Ադրբեջանցի ոստիկանը կանգնեցրել է հայ երեխաներին տեղափոխող ավտոբուսը, դանակով քերել Արցախի դրոշը և ահաբեկել երեխաներին։
3․ Անհետ կորել են ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ։
Կյանքն ու ապագան դեռ առջևում է»։