«Ադրբեջանցիների և թուրքերի հետ բարիշողներ և ադրբեջանական պոմիդորների մասին երազողներ ձեզ Բաքվից հարցնող կա». Արման Աբովյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Ադրբեջանցիների և թուրքերի հետ բարիշողներ և ադրբեջանական պոմիդորների մասին երազողներ ձեզ Բաքվից հարցնող կա». Արման Աբովյան

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից.

«Ադրբեջանցիների և թուրքերի հետ բարիշողներ և ադրբեջանական պոմիդորների մասին երազողներ… ձեզ Բաքվից հարցնող կա։

Մինչև Հայաստանի սուպերխաղաղասեր իշխանությունները մեր Հայրենիքի անկախության 30 ամյակին ընդառաջ ինքնամոռաց ապացուցում են մեզ,որ Այունիքի օկուպացված տարածքները իբր պատկանում են թուրք-ադրբեջանական սրիկաներին և զուգահեռ «через» վրացիներ խնդրում են (խելագարվել կարելի է ) հանդիպում ռազմական հանցագո՜րծ  ֆաշիստ Էրդողանի հե՜տ Ադրբեջանի ղեկավարությունը խորապես թքաց ունենալով փաշինյանական իշխանությունների «խաղաղության դարաշրջանի» վարդագույն երազանքների վրա ,շարունակում է ակտիվ նախապատրաստել իր քոչվոր «սբռոդին» նոր պատերազմի մեր դեմ։

Խոսքը ոչ միայն թուրք-ադրբեջանական համատեղ ռազմական նախապատրաստությունների մասին է,խոսքը առաջին հերթին այն կատաղի հակահայկական տրամադրությունների մասին է ,որոնք հանդիսանում են ադրբեջանական հասարակության «միսն ու արյունը»։

Օրինակ ՛այս ադրբեջանցի տատին, իր կամքով, հայերեն լեզվով, շատ պարզ և շիտակ պատմում է հայաստանյան «հպարտ քաղաքացիներին», թե ինչպես են ադրբեջանցիները պատկերացնում խաղաղությանունը Հայաստանի հետ։

Կարճ ասած, այս բարի դեմքով ադրբեջանցի տատիկը Ձեզ պատմում է, թե ինչ Ապագա Կա՛… վայելեք»։



Նման նյութեր