«Թեհրան-Բաքու հարաբերություններում հերթական լարվածությունն է նկատվում». Ահարոն Վարդանյան
Advertisement 1000 x 90

«Թեհրան-Բաքու հարաբերություններում հերթական լարվածությունն է նկատվում». Ահարոն Վարդանյան

Ահարոն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից.

«Թեհրան-Բաքու հարաբերություններում հերթական լարվածությունն է նկատվում

Ադրբեջանական ուղղությամբ աշխատող իրանցի բարձրաստիճան հոգևորականներից մեկը վերջին ուրբաթօրյա աղոթքում անդրադառնալով Ադրբեջանի հակաիրանական քայլերին՝ ասել էր, որ «Առյուծի պոչի հետ մի՛ խաղացեք»։

Իրանցի հոգևորականին Բաքվից պատասխանել են ադրբեջանցի պատգամավորի մակարդակով և ասել, որ «Եթե առյուծը Իրանն է ու հետն էլ պոչ ունի, կկտրենք պոչը»։

Եթե հաշվի առնենք, որ այս ամենը տեղի է ունենում Իրան-Ադրբեջան սահմանի ողջ երկայնքով Իրանի կողմից հարձակողական բնույթի զորավարժությունների անցկացման համատեքստում, ապա իրավիճակը բավականին հետաքրքիր է և ընդգրկուն»։



Նման նյութեր