Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Facebook-յան իր էջում գրել է.
«1.Շատ կուզեի, որ «հայու գեն» գոռացողներն իրենց մազի անալիզը տային, տեսնեինք իսկապես քանի «հայ» կա:
2. Պարզվում է ռուս ազգը(և ոչ միայն) լավ հանդուրժող է, որ էսքան մեր «սև» – երին դիմանում է:
3.Սբ. Ծննդյան նախօրեին շատ է պակասում սերը մեզ՝ հայերիս , մեր և մյուսների նկատմամբ՝ անկախ ազգությունից:
4. Ճրագալույցի Սբ. Պատարագ է այսօր երեկոյան) ավելի գեղեցիկ ու կարևոր բան:
5. Վաղվա Սբ. Ծննդյան պատարագը))))!
6. Հայի «գենը» որակի ու տեսակի մեջ պիտի լինի, ոչ թե իր անտեսակ չարության:
7. Դրսի բակային( բիսեդկա) մակարդակի խոսակցություններ ենք վարում, յախք:
8. Աշխարհը «գրավել» է պետք սիրով ու Ընտանիքով. դա է հայությունը, ոչ թե դատարկ ու անպտուղ խոսելով…
9. Ոչ երեխա ենք հարգում, ոչ ընտանիք, ոչ էլ մեր խոսքը, որը ափռցփռ ցպնում ենք աջուձախ:
10. Գնալ Պատարագի, լսել Խոսքը, ապրել Սիրո մեջ:
Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ»: