Չենք ուզում թուրք Փաշաևը մեր երեխեքի օջախ գա. զոհված զինծառայողի հայր. hraparak.am
Advertisement 1000 x 90

Չենք ուզում թուրք Փաշաևը մեր երեխեքի օջախ գա. զոհված զինծառայողի հայր. hraparak.am

«Հիմա էն,ինչ ասում եմ, չեք կտրելու,անպայման պիտի եթեր գնա։ Սա պանթեոն չի, գերեզմանատուն չի, մեր երեխեքի տունն է: Ես կանգնել եմ, որ թուրք Փաշաեւը իմ Լյովի մոտ չի գալու հասնի, քարով գլուխը կջարդեմ»: Այս մասին քիչ առաջ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հայրը՝ Արմեն Գալստյանը, ինչից հետո նա բերման ենթարկվեց, ինչպես հայտնել էինք։

«Չենք ուզում, որ թուրք Փաշաեւը գա մեր երեխեքի օջախ. Էս մեր երեխեքի տունն է, ինքն անկոչ հյուր է»,- ասաց նա։

hraparak.am