Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռասիստների սպառնալիքների ու թշնամանքի բորբոքման պատճառով Մարաշլյան ստուդիան հեռացրել է այս ընտանեկան լուսանկարը:
Հայաստանի իրավապաշտպան կազմակերպություններին կոչ եմ անում հավաքել այդ բոլոր ռասիստների անունները և դիմել դատախազություն «Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը» հոդվածով քրեական գործ հարուցելու պահանջով.
Հոդված 226.
Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը
1. Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունները՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝
1) հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով,
2) բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
3) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
4) կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով»: