Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից.
«Համոզված եմ, որ լրիվ այլ կլիներ բոլորի տրամադրությունն ու վերաբերմունքը, եթե՝
գունագեղի փոխարեն՝ հայկականության գույներ, տոնակատարության փոխարեն՝ միջոցառում, համերգի փոխարեն՝ բարձրակարգ երաժշտություն, մասշտաբայինի փոխարեն՝ մեր հայրենակիցների հետ ասվեր:
Բայց հայտնի նախադասությունն արտասանելուց նրա ձեռքին չկար նախապես գրված տեքստ, հայի գրած տեքստ, նա խոսում էր իր բառերով, որոնք արտացոլում էին իր մտքերը: Իսկ մտքերը կարող էին լինել միավորող, ոչ թե կրկին պառակտող, բառերը կարող էին լինել հային չվիրավորող, ինչպես վերևում փոխարինեցի, եթե նա մի փոքր սիրեր մարդկությանը և հատկապես հայությանը:
Այս կարևորագույն օրն էլ փչացրեցիր այնպես, ինչպես միշտ ու անխնա փչացրել ես ամեն հայկականը:
Քանի՞ կոպեկ արժեր ծախսածդ 2 միլիոն դոլարը, եթե գեթ մեկ որդեկորույս մայր վիրավորվեց այդ ամենից»: