Արամ Գևորգյանը սեպտեմբերի 21-ին ֆեյսբուքյան էջեւմ գրել է.
«Ես էսօր չեմ շնորհավորել անկախության օրը ու չեմ էլ պատրաստվում էնքան ժամանակ, քանի էս կադրի պատասխանատուները պատժված չեն։ Եռաբլուրը կրկնապատկվել ա։ Մեկ ամիս առաջվա տվյալներով՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը Եռաբլուրում 750 շիրիմ կար։ Հիմա դա ավելացել ա 878-ով։ Ու ոչ մեկ սրա համար պատասխանատու չի, ամեն ինչ քցում են թուրքի վրա։ Էն թուրքի, որի հետ հիմա պատրաստ են խոսել, բանակցել, պայմանավորվել։ Ստացվում ա, որ էս տղե՞րքն էին ձեզ խանգարում ախպերություն անել դրանց հետ։
Ես Արցախի տոնն էլ չշնորհավորեցի սեպտեմբերի 2-ին, որովհետև ինքնախաբեություն չեմ սիրում։ Արցա՞խ եք թողել, ՀՀ անկախությո՞ւն եք թողել։ ՀՀ անկախության համար զոհված տղերքի շիրիմներին 100 թիկնապահով գալիս, մեյմունի պես ծնկի իջնում կամեռաներիի առաջ ու փախնում եք, էդ եղավ տո՞ն, էդ եղավ հարգա՞նք։ Ձեզ կխաբեք, ձեր անգրարգետներին կխաբեք, մեզ չեք կարա։
Երբ կվերանա էս ախտը Հայաստանից ու Արցախից, այ այդ ժամանակ էլ գուցեև նշեմ ու շնորհավորեմ, բայց քանի էս բորենիներն են իշխանության, ոչ մի տոնի պատճառ չեմ տեսնում։
Եռաբլուրում խնկի հոտը դեռ կամարի մոտից էր գալիս…»: