Բաստայի երեւանյան համերգը սպասված էր ոչ միայն ռեփերի հայ երկրպագուների, այլեւ՝ TikTok-ից հայտնի Անդոյի համար, որը երկար պլանավորել էր հենց այդ օրը, հենց այդ բեմից սիրո խոստովանություն ու ամուսնության առաջարկություն անել իր ընտրյալին՝ նույն հարթակից հայտնի բլոգեր Օվսիին:
Անակնկալը ստացվեց՝ դառնալով հաճելի ու հետաքրքիր պահ ոչ միայն Օվսիի, այլեւ՝ ռուս ռեփերի բազմահազարանոց երկրպագուների համար, ովքեր բեմից այն կողմ կիսեցին ճանաչված զույգի երջանիկ ակնթարթը:
NEWS.am STYLE-ի հետ զրույցում Անդոն պատմել է, թե ինչպես է ծրագրել այդ անակնկալը, իսկ Օվսին՝ կիսվել իր զգացողություններով ու տպավորություններով:
«Բաստան իմ սիրելի երգիչն է, համերգի տոմսերը Օվսից նվեր էի ստացել դեռ 2 տարի առաջ: Մոտ 5 տարի առաջ տեսել էի, որ Բաստայի համերգի ժամանակ մի տղա առաջարկություն արեց իր ապագա կնոջը, ու շատ էի տպավորվել… Որոշել էի ես էլ այդպես անել: Չգիտեմ պատահական ստացվեց, որ համերգը 2 տարի հետաձգվեց, թե իմ բախտը բերեց»,- ժպիտով հիշում է Անդոն՝ խոստովանելով, որ անակնկալին նախապատրաստվելը հեշտ գործ չի եղել.
«Ամենադժվարը նրա թիմի հետ կապ հաստատելն էր: Երբ արդեն պատասխանեցին, ընդամենը 3 օրվա ընթացքում արագ կազմակերպեցինք: Բաստայի թիմը շատ լավն էր, ի սրտե օգնում էին»:
Ամբողջությամբ՝ style.news.am