Կիևի մարզի Լեսնիկի գյուղի մոտակայքում մահափորձ է իրականացվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու օգնական Սերգեյ Շեֆիրի դեմ։ Այս մասին հայտնում է korrespondent-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրներին:
Համաձայն այդ տեղեկությունների՝ վարորդը 3 հրազենային վիրավորում է ստացել։ «Աղբյուրների խոսքով՝ ավտոմեքենայի ուղղությամբ կրակահերթ է արձակվել։ Տուժել է նախագահի առաջին օգնականի վարորդը, նրան բուժօգնություն է ցուցաբերվում դեպքի վայրում։ Շեֆիրը չի տուժել։ Հարձակվողներին որոնում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դեպքի վայրում է գտնվում նաև գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան։ Կրակոցների մասին տեղեկությունը հաստատել է նաև ոստիկանությունը՝ հայտնելով, որ մեքենայի ուղղությամբ 10 փամփուշտ է արձակվել։