«Վերջին օրերին Բաքվի բռնապետի սինլքորների հակաիրանական լկտի հայտարարություններից հետո Իրան-Ադրբեջան մակարդակում այժմ լայնածավալ քարոզչական պատերազմ է». Վարդան Ոսկանյան
Advertisement 1000 x 90

«Վերջին օրերին Բաքվի բռնապետի սինլքորների հակաիրանական լկտի հայտարարություններից հետո Իրան-Ադրբեջան մակարդակում այժմ լայնածավալ քարոզչական պատերազմ է». Վարդան Ոսկանյան

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից

«Վերջին օրերին Բաքվի բռնապետի սինլքորների հակաիրանական լկտի հայտարարություններից հետո Իրան-Ադրբեջան մակարդակում այժմ լայնածավալ քարոզչական պատերազմ է։

Ուշագրավ է, որ մեծ լսարան ունեցող իրանական թվիթերյան օգտահաշիվներից մեկն այս համատեքստում, անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածին, երեկ գրել է՝

«Կցանկանայի՝ դեպի Հայաստան ճանապարհը, որը փակել են Բաքվի անօրինական զինված խմբավորումները, բացենք ռազմական ուժով և այրող կապարով, այլ ոչ թե բանակցությամբ՝ հենց այնպես, ինչպես բացեցինք Թեհրան – Միջերկրական ծով ուղին՝ ոչնչացնելով Էրդողանի հետ կապված հազարավոր ծայրահեղական իսլամիստների; Ռազմական ուժը, եթե չի ծառայում ժողովրդի բարեկեցությանն ու անվտանգությանը, բանի պետք չէ։ Անհրաժեշտ է դաստիարակել դրանց»։

Նկարում՝ նշված թվիթերյան գրառման պարսկերեն բնօրինակը»



Նման նյութեր