Որքան փոխհատուցում է նախատեսված Խնայբանկում ներդրած ավանդների համար
Advertisement 1000 x 90

Որքան փոխհատուցում է նախատեսված Խնայբանկում ներդրած ավանդների համար

Կառավարությունը հունվարի 27-ին որոշում  է ընդունել փոփոխություն կատարել 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշման մեջ, որի համաձայն նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ խորհրդային ռուբլով դրամական ավանդ ներդրած, 1938 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիները։

Նախկինում ավանդների փոխհատուցման համար կարող էին դիմել մինչև 1936 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիները։

Համաձայն «2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածի 4-րդ կետի փոխհատուցման տրամադրումն իրականացվում է ըստ ստորև բերված սանդղակի.

Ավանդի գումարի չափը (խորհրդային ռուբլով)` տրամադրվող փոխհատուցման գումարը (ՀՀ դրամով)

1000-ից ոչ ավելի՝ ավանդի գումարը X 84

1001-ից մինչև 3000 (ներառյալ)՝ 84000+(ավանդի 1000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը X 29.4)

3001-ից մինչև 5000 (ներառյալ)՝ 142800+(ավանդի 3000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը X 16.8)

5001-ից մինչև 10000 (ներառյալ)՝ 176400+(ավանդի 5000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը X 8)

10000-ից ավելի՝ 216400+(ավանդի 10000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը X 4

iravaban.net