«Մարդիկ բոլորովին այլ սպասումներ և հույզեր ունեն, որը Նիկոլապատկան իշխանությունն ի զորու չէ կյանքի կոչելու». Արտակ Զաքարյան
Advertisement 1000 x 90

«Մարդիկ բոլորովին այլ սպասումներ և հույզեր ունեն, որը Նիկոլապատկան իշխանությունն ի զորու չէ կյանքի կոչելու». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից.

«Սեպտեմբերի 21-ին, ձևով և բովանդակությամբ հորինված «գունագեղ» միջոցառումների վրա փողերը (խոսվում է 2մլն դոլարից ավելի) քամուն տալուց հետո, նիկոլենք իրենց սպասված արդյունքը չեն ստացել։

Մարդկանց վիշտը, վտանգի և անպաշտպանության զգացումը, անորոշ ապագան ու թուրքական սիրախաղերը դրոն շոուներով փոխհատուցել չստացվեց։

Իշխանություն կոչվող կապիտուլյացված խմբավորումը չի ցանկանում հասկանալ, որ սոցիումի հետ անլուրջ վերաբերվել չի կարելի։

Մարդիկ բոլորովին այլ սպասումներ և հույզեր ունեն, որը Նիկոլապատկան իշխանությունն ի զորու չէ կյանքի կոչելու։ Տապալումները չափից դուրս շատ են, հանրային կյանքը՝ խիստ անմխիթար։

Իսկ ժամանակը չի սպասում և աշխատում է ի վնաս մեր երկրի»։



Նման նյութեր