
Սեպտեմբերի 27-29-ը ՀՀ Նկարիչների Միությունում տեղի կունենա «1080 ԺԱՄ» խորագրով ֆոտոպատմության ցուցադրություն` նկարահանված 44-օրյա պատերազմի ընթացքում։ Այն արտացոլում է ճակատում անցկացրած ամեն մի օրը, մարտնչողների առօրյան, կենցաղը, ապրեցնելու ակնթարթները, կռվի խաղաղ կողմը:
Ֆոտոպատմության հեղինակն է 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Նազարենկոն, ով հենց իր պաշտպանական դիրքերից ամեն օր մեկ ակնթարթ անմահացնելով ստեղծել է «1080 ԺԱՄ»–ը։ Եռօրյա ցուցահանդեսի շրջանակներում առաջին անգամ կցուցադրվի «1080 ԺԱՄ» խորագրով փաստավավերագրական ֆիլմը, որի կադրերի գերակշիռ մասը նկարահանվել է պատերազմի ընթացքում՝ առաջնագծում։ Ֆիլմը նաև ներառում է հետպատերազմական շրջանում նկարահանված հարցազրույցներ պատերազմի մասնակիցների հետ:
Մուտքն ազատ է։ Նվիրվում է արցախյան պատերազմի մասնակից բոլոր քաջ հայորդիներին։