«Քանի՞ հոգևորականի կարողացար ծնկի բերել, պոռոտախոս դավաճան կապիտուլյանտ, քո ամբողջ հերետիկոս ավազակախմբովդ». Սերոբ քահանա Աղարյան
Advertisement 1000 x 90

«Քանի՞ հոգևորականի կարողացար ծնկի բերել, պոռոտախոս դավաճան կապիտուլյանտ, քո ամբողջ հերետիկոս ավազակախմբովդ». Սերոբ քահանա Աղարյան

Սերոբ քահանա Աղարյանի ֆեյսբուքյան էջից.

«Երկու տարի առաջ էր որ գերագույն դաւաճանի յոխորտալից ու հայհոյալից բերնից, նրա հակահայ ու ադրբեջանասեր լեզուից լսեցիք որ նա «Հայ եկեղեցականների ծնկի կբերի»:

Սաղմոսի խօսքերով «Ահա ես ու եղբարք իմ, զոր եւ ետ մեզ Աստուած»։ Քանի՞ հոգեւորականի կարողացար ծնկի բերել, պոռոտախօս դաւաճան կապիտուլյանտ, քո ամբողջ հերետիկոս աւազակախմբովդ..։ Միայն չմոռացար Հայց. Եկեղեցու ու Լուսաւորչի ու Մաշտոցի սրբահող Արցախը նուիրել թշնամուն ու վարդապետներ ու սարկաւագներ զոհաբերել թշնամուն, ու նրանց նահատակել տալ 5000 եղբայրների հետ միասին…։ Ի հարկէ դարաւոր եկեղեցիներն ու վանքերը թշնամուն նուիրելով…։

Դու որպէս բռնատիրական ռեժիմի գլուխ, հիմա էլ փորձի գոնէ մի հոգեւորականի ծնկի բերել…։

Օրերը կը փոխուեն… ու մի օր պիտի իմանաք թէ իրօք կարող էք Եկեղեցականներին ծնկի բերել, թէ դուք էք որ աղիողորմ հեծեծանքներով, ողբով ծնկի եկած աղաչելու էք Եկեղեցուն ու եկեղեցականներին որ խնայեն ու ազատեն ձեր նմաններին արիւնաթաթախ աչօք որդեկորոյս ու խաբուած մարդկանցից…

Օրերը դառն ու ահեղ դատաստանը մօտ է, ու չի խնայելու ոչ մի թուրքի ստրուկ, հայրենիք վաճառող դաւաճանի…: Մտնելու էք պատմութեան աղբարկղը։ Իսկ Եկեղեցին մնալու է Հայրենիքի կողքին` անոր սատարը, անոր նեցուկը, կրթիչն ու սնուցիչը եւ հոգեւոր զինուժը, բոլոր գալիք դարերին։

Հայ եկեղեցականը իր արիւնը կտայ, նույնիսկ կը նահատակուի, բայց ԵՐԲԷՔ ծնկի չի գալու ձեր նման պիղծերի դէմ, կամ որեւէ մարդու դիմաց։

Եկեղեցին յաղթելու է ձեր օտարամուտ փողոցին…»։



Նման նյութեր