«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 24.09.2021թ. նշել է, որ «ավելի քան 300.000 պատվաստումներից մենք չունենք հիշատակության արժանի բարդություն»:
Վստահ եմ, որ ապատեղակատվություն է ներկայացվել Նիկոլ Փաշինյանին, քանի որ այդպիսի ոչ արժանահավատ պնդում չէր կարող կատարել (առայժմ այլ պնդում չեմ անում):
Մինչդեռ հիշատակության արժանի բարդություն է արձանագրվել Թեմուր Գրիգորի Նարինյանի մոտ: Թեմուր Նարինյանը պատվաստված էր ( առաջին դեղաչափ՝ 27.07.2021թ., 2-րդ դեղաչափ՝ 31.08.2021թ.), սակայն վարակվել է կորոնավիրուսով, 11.09.2021թ. հոսպիտալացվել է, իսկ 17.09.2021թ. մահացել է կորոնավիրուսից:
Մանրամասները տեսանյութում:
Վաղը կներկայացվի, թե ինչ կարող են անել գործատուները և աշխատողները հոկտեմբերի 1-ից հետո»: