«Հրամանատարը թողել-փախել էր Կարենին, վերջինս 3 տեղից վիրավոր վիճակում ինքնասպան է լինում, որ գերի չընկնի. հայրը արդար դատավարություն է պահանջում». Արամ Գևորգյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Հրամանատարը թողել-փախել էր Կարենին, վերջինս 3 տեղից վիրավոր վիճակում ինքնասպան է լինում, որ գերի չընկնի. հայրը արդար դատավարություն է պահանջում». Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.

«Միրզոյան Կարենի հոր՝ Arturի հետ էի հանդիպել։ Կարենի պատմությանը շատերն են ծանոթ, ովքեր էլ չէ, կարճ ներկայացնեմ։

Կարենը «Ցոր»-ում էր ծառայում, հակատանկիստ էր։ Հադրութի, Վարանդայի (Ֆիզուլիի), Քարինտակի մարտերին էր մասնակցել, իսկ վերջում ավտոմատը տվել են ձեռքն ու տեղափոխել Շուշի, որտեղ էլ ճանապարհին ընկել են շրջափակման մեջ։ Դասակի հրամանատարը՝ ոմն Հայկ Գևորգյան, զանգում է «Ցոր»-ի հրամանատարին ու խաբում, ասելով, իբր ողջ դասակը զոհվել է, ինքը մենակ է։ Հրամանատարն էլ ասում է՝ դե արի Ստեփանակերտ։ Սա էլ գետով փախչում, գնում է Ստեփանակերտ, այնինչն այդ նույն ժամանակ իր դասակից 4 զինվոր, Կարենն այդ թվում, դեռ ողջ են լինում։ Այդ զանգից որոշ ժամանակ անց նույն դասակից Եղիազարյան Հակոբն է զանգում ու «Ցոր»-ի հրամանատարից օգնություն խնդրում, որ իրենց դուրս բերեն այնտեղից։ Հրամանատարը զարմանում է, որ տղաներից դեռ ողջ մարդ կա, բայց այդպես էլ չեն կարողանում նրանց դուրս բերել Շուշիի մատույցներից։ Այնտեղ հասցնել կարողացել էին, դուրս բերել՝ ոչ…

Կարենը, 3-4 տեղից վիրավոր վիճակում, առանց հրամանատարի և առանց օգնության մնալով, ինքնասպան է լինում, որպեսզի գերի չընկնի։

Ու արդեն 10 ամիս է նախաքննություն է ընթանում, պարզելու համար, թե այդ Հայկ Գևորգյանը մեղավո՞ր է զինվորներին լքելու ու կաշին փրկելու համար, թե՞ ոչ… ու դա էն դեպքում, երբ տղերքից մեկը զանգել է տուն և ասել, որ հրամանատարը թողել, փախել է իրենց։ Հարազատները զանգել են էդ հրամանատարին, ասել՝ հետ գնա էրեխեքի մոտ, դա էլ լացել ա, բա` չեմ կարա, ուշ ա…

Կարենի հայրը դա էր ասում, ասում ա՝ մենք օրենքով են արդար դատի սպասում, բայց, եթե իրենք պետք ա սենց ջուր ծեծեն, մենք մեր հարցերը մեղավորների հետ մեր ձեռքերով կլուծենք։

Արթուրն էն ծնողներից ա, ով սթափ ա մտածում, գիտի ում է տվել իր որդուն ու գիտի, թե ումից էլ պետք ա պահանջի։

Վաղը պատերազմի սկսման 1 տարին ա։ Առ այսօր զինվորին թողած ու փախած և ոչ մի հրամանատար պատասխանատվության չի ենթարկվել։ Հա, ձևական քր.գործեր հարուցվել են, բայց ոչ ավելին…

Խելքի բերեք ձեր իրավապահ համակարգը, էսքան բանի միջով անցած ծնողներին հանցանքի մի դրդեք…»:



Նման նյութեր