Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից.
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ
Հյաստանի անկախ, անաչառ դատարանը, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, հանգամանալից քննելով պրոֆեսոր Արմեն Չարչյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը, հեռանալով խորհրդակցական սենյակ, առավել մանրամասն ուսումնասիրելով բերված փաստարկները, առանց կողմնակի միջամտության, կայացրեց խորիմաստ որոշում՝ նշանակելով դատաբժշկական փորձաքննություն։ Ծափահարություններ։
Այժմ ավելի լուրջ։ Արմեն Չարչյանի դեմ հարուցված քր․ գործը, մեղմ ասած շատ վիճահարույց է։ Սակայն, մի պահ ընդունենք, որ իսկապես, այն հիմնավոր է։ Բայց, արդյո՞ք, սա այն գործն է, որով արդարացվում է կալանքը։ Դեռ մի կողմ թողնենք Արմեն Չարչյանի հանրային հեղինակությունը, ավելորդ շահարկումներից զերծ մնալու համար, իսկապե՞ս դատավոր կոչեցյալը կասկածում է պրոֆեսորի առողջական ծանր վիճակի մասին փաստերին։ Ի՞նչ եք կարծում, Արմեն Չարչյանը շարքային կեղծարա՞ր է, զանազան քպական, պապիկ-տատիկներ կեղծողների պես։ Թե՞ ձեր կարծիքով , պարոնայք իրավապահներ՝ քննիչներ, դատախազներ, դատավորներ, Արմեն Չարչյանն առավել վտանգավոր հանցագործ է, քան 2018թ․ փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկած սրիկա՞ն, կամ Օձունի համայնքապետին ծեծողնե՞րը։ Կատարելով վարչապետ-բռնապետիկի հանձնարարականները, դուք ձեր հոգուն դաջում եք ողորմելի դահիճի խարանը։
Ամոթ է, ամոթ։ Ամոթ է բոլորիս, որ հանդուրժում ենք այսպիսի հայկական «արդարադատությունը»»։