«Ռուսները հստակ հասկացնում են, որ արևմուտքի շահերը սպասարկելու դեպքում, Անաշկինը կարող է կրկնել՝ տարիներ առաջ կատարած փայլուն օպերացիան». Լևոն Մնացականյան
Advertisement 1000 x 90

«Ռուսները հստակ հասկացնում են, որ արևմուտքի շահերը սպասարկելու դեպքում, Անաշկինը կարող է կրկնել՝ տարիներ առաջ կատարած փայլուն օպերացիան». Լևոն Մնացականյան

Լևոն Մնացականյանի ֆեյսբուքյան էջից.

«ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարն այժմ գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինն է… իսկ ո՞վ է Անաշկինը և ինչո՞վ է հայտնի…

Հիշում ե՞ք, թե ով էր ռազմական գործողությունների հրամանատարը Հարավային Օսիայում, երբ Վրաստանի երբեմնի նախագահ Սահակաշվիլին հարձակվեց Ցխենվալիի վրա և այնուհետև «փողկապ էր ծամում»…

Ռազմական փայլուն գործողություններից հետո Անաշկինն արժանացել է Ռուսաստանի հերոսի կոչմանը…

Այո՛, նույն Գենադի Անաշկինը, ով այժմ խաղաղապահ առաքելություն է իրականացնում Արցախում…

Ռուսական քաղաքական մշակույթից ոչ անտեղյակները կհասկանան, որ սա հստակ մեսիջ է՝ ուղղված Ադրբեջանին…

Ռուսները հստակ հասկացնում են, որ արևմուտքի շահերը սպասարկելու դեպքում, Անաշկինը կարող է կրկնել՝ տարիներ առաջ կատարած փայլուն օպերացիան…»:



Նման նյութեր