«Ուղիղ 1 տարի առաջ այս օրը սկիզբ դրվեց ազգային խայտառակությանը». Արամ Գևորգյան
Advertisement 1000 x 90

«Ուղիղ 1 տարի առաջ այս օրը սկիզբ դրվեց ազգային խայտառակությանը». Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.

«Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը սկսվեց քաոսը։ Սկսվեց մի բան, որը շարունակվում է մինչ օրս, յուրաքանչյուրիս մտքում, յուրաքանչյուրիս սրտում։ Ռազմական գործողությունները տևեցին 44 օր, բայց մինչ օրս մենք պատերազմի մեջ ենք։ Շարունակվում է պայքարը անհայրենիքության դեմ, տղերքի հիշատակը ուրացողների դեմ, իրենց հարազատի արյունը վաճառողների դեմ, զոհվածի ծնողի անունից մարդասպանների պաշտպանող արյան վաշխառուների դեմ։ Շատ հաճախ ստիպված ես լինում զոհվածի հիշատակը փրկել նրա հարազատից… քաոս չի, բա ի՞նչ է։

Լավ ա, որ տղերքը չեն տեսնում, թե հանուն ինչի են զոհվել։ Դուք էլ մի ասեք։ Տիկին Լիդայի պես, երբ ասում էր. «Եռաբլուրում անգամ բարձրաձայն չեմ ասում, որ Դավիթս չլսի, որ Արցախը հանձնվածա…»։

Ուղիղ մեկ տարի առաջ սկսվեց հայ ժողովրդի պատմության ամենաամոթալի ու ամենախայտառակ էջը, որը ոչ մի ձև չի թերթվում, դեռ մի բան էլ գնալով երկարում է։ Առաջին անգամ հայոց պատմության մեջ հայ ժողովուրդն ուրացավ իր հայրենիքի համար զոհված տղերքին։ Առաջին անգամ հայոց պատմության մեջ մի ոչնչության պատճառով հայ ժողովուրդն ուրացավ Արցախը…

Ուղիղ 1 տարի առաջ այս օրը սկիզբ դրվեց ազգային խայտառակությանը»։



Նման նյութեր