Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան էջից.
«Ամեն անգամ, երբ Արցախյան 44-օրյա պատերազմում ներգրավված հիմնական դերակատարները հայտարարում են, որ հոկտեմբերի ընթացքում 2 անգամ առաջարկել են անհամեմատ ավելի լավ պայմաններով կանգնացնել պատերազմը, և Հայաստանի գերագույն հրամանատար համարվողը հրաժարվել է, մտածում ես, լավ, ի՞նչ կարգի տականք պետք է լինես, ինչքա՞ն պետք է չսիրես պետությունդ ու ազգդ, որ նման աղետ բերես նրա գլխին, հետո էլ շարունակես հաճույք ստանալ հետևանքներից: Իսկ երբ գիտակցում ես, թե ինչքան բարդ է լինելու նույնիսկ այդ առաջարկածը վերադարձնելը (մարդկային կյանքերն էլ անհնար), ուղղակի խելագարվում ես:
Եվ այսքանից հետո դեռ մարդիկ կան,որ ասում են,այլ ելք չուներ,ստիպված էր… դեռ ցիտողներ կան նրան, նույնիսկ «ձերդ գերազանցություն» անվանողներ…
1 տարի անցավ և առնվազն դատված լինելու փոխարեն, վայելում է իշխանությունը…»: